Skip to content

Ավանդ VS պարտատոմս. ինչ պետք է իմանալ ներդրում կատարելիս

Դուք որոշել եք, ասենք, մեկ միլիոն դրամի չափով խնայողությունը ավանդ դնել որեւէ բանկում, սակայն բանկային աշխատակիցը պնդում է, որ այնքան էլ ճիշտ որոշում չեք ընդունել: Պատկերացրի՞ք իրավիճակը և Ձեր արձագանքը…
Այս հոդվածում մենք կփորձենք ներկայացնել՝ որքանով է հիմնավորված բանկային աշխատակցի խորհուրդը, և որպես ավանդին այլընտրանք՝ ինչ կարող է առաջարկել Ձեզ բանկը: Մենք ներկայացնում ենք, իսկ Դուք ընտրում ներդրման տեսակը:
Համեմատենք ավանդն ու պարտատոմսը մի քանի չափորոշիչի հիման վրա:

Դուք որոշել եք, ասենք, մեկ միլիոն դրամի չափով խնայողությունը ավանդ դնել որեւէ բանկում, սակայն բանկային աշխատակիցը պնդում է, որ այնքան էլ ճիշտ որոշում չեք ընդունել: Պատկերացրի՞ք իրավիճակը և Ձեր արձագանքը…

Այս հոդվածում մենք կփորձենք ներկայացնել՝ որքանով է հիմնավորված բանկային աշխատակցի խորհուրդը, և որպես ավանդին այլընտրանք՝ ինչ կարող է առաջարկել Ձեզ բանկը: Մենք ներկայացնում ենք, իսկ Դուք ընտրում ներդրման տեսակը:

Համեմատենք ավանդն ու պարտատոմսը մի քանի չափորոշիչի հիման վրա:

Ներդրված գումարը հետ ստանալու երաշխիք

-Ավանդ

Բանկերում ներդրված ավանդների գումարները ապահովագրված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում»: Փոխհատուցման չափի մասին տեղեկատվությունն այստեղ:

 Ավանդի միջոցները կարող է ապահովագրել նաև բանկը:

-Պարտատոմս

Պարտատոմսերում ներդրված գումարը ևս երաշխավորված է:

Վաղաժամկետ կասեցման հնարավորություն և իրացվելիություն (արագ կանխիկի վերածելու հնարավորություն)

-Ավանդ

Վաղաժամկետ կասեցումը հնարավոր է: Սակայն ավանդի վաղաժամկետ կասեցման դեպքում, որպես կանոն, ավանդատուն կորցնում է եկամուտը, եթե ավանդի պայմաններով այլ բան նախատեսված չէ:

-Պարտատոմս

Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում: Ֆինանսական շուկայում պարտատոմսի գինը կախված է մի շարք գործոններից՝ թողարկողի վարկունակություն, մինչև մարումը մնացած ժամկետ, տոկոսադրույքների ընդհանուր մակարդակ և այլն:

Հարկում

-Ավանդ

Ավանդադրումից ստացված եկամուտը հարկվում է եկամտահարկով:

-Պարտատոմս

Պարտատոմսերից վաճառքից կամ արժեկտրոններից ստացված եկամուտը չի հարկվում:

Ներդրված ակտիվների արժեքի/մեծության փոփոխություն

-Ավանդ

Միանվագ ներդրված ավանդի չափը կարող է փոխվել մի դեպքում՝ տոկոսագումարներն ավելացվում են մայր գումարին (կապիտալացվում են):

-Պարտատոմս

Շուկայում բարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է պարտատոմսի գնի բարձրացում, ինչը կարող է եկամտի լրացուցիչ աղբյուր լինել՝ ի հավելումն արժեկտրոնային եկամուտների:

 

Տոկոսադրույք/արժեկտրոնային եկամտաբերություն

Հայաստանի բանկային համակարգում ավադային պրոդուկտների ու պարտատոմսերի տոկոսադրույքը/եկամտաբերությունը էապես կարող են չտարբերվել:

Տոկոսային/արժեկտրոնային եկամտի ստացում

Խնդիրը դիտարկենք 36 ամիս ժամկետով ավանդի և պարտատոմսի օրինակով:

-Ավանդ

Ավանդից տոկոսային եկամուտը, պրոդուկտների գերակշռող մեծամասնության դեպքում, վճարվում է ավանդադրման ժամկետի ավարտին: Դա նշանակում է, որ ստացված եկամուտը հաճախորդը կստանա և կկարողանա կրկին ներդնել միայն ավանդադրման ժամկետի ավարտից հետո:

-Պարտատոմս

Արժեկտրոնի դիմաց վճարում, որպես կանոն, կատարվում է կիսամյակային կտրվածքով: Հետևաբար, պարտատոմսում ներդրումից եկամուտը հաճախորդը կստանա և կկարողանա տնօրինել ավելի վաղ, քան պարտատոմսի  մարման ժամկետն է: 

Կոնվերս բանկի ավանդային պրոդուկտների և պարտատոմսերի տեղաբաշխումների մասին տեղեկատվությունն այստեղ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: