Այգի հիմնելու նուրբ արվեստը. ինչ, ինչու, ինչպես
Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը հայտարարեց Արմավիրի մարզում հողերի խոշորացման փորձնական ծրագրի մասին, որի շրջանակում, մասնավորապես, լուծվելու է մասնատված կամ ինչ-ինչ պատճառներով չմշակվող հողակտորների խոշորացման հարցը:
2022թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11,8%-ով: Նույն ժամանակահատվածում գյուղատնտեսությունը նվազել է 5,5%-ով, իսկ արտահանումը՝ 10 հազար տոննայով:
Ֆերմերները նշում են՝ պատճառը ոչ միայն ուշ գարունն ու սպառման հիմնական՝ ռուսական շուկայում զարգացումներն են, այլև ֆինանսական բաղադրիչը: Վերջին մեկ տարում միայն ներմուծվող պարարտանյութերը թանկացել են մինչև 80 տոկոսով։
Արմավիրցի ֆերմերներից մեկի խոսքով, երեք տարի առաջ հիմնված ընկույզի ինտենսիվ այգին այս տարի առաջին բերքն է տվել: Եթե ֆորս մաժորներ չլինեն, ապա երկու տարուց կհասնեն ինքնածախսածածկման, այնուհետև եկամուտ կստանան: Մեկ հա այգուց կարող են մինչև 5 տոննա չոր ընկույզ ստանալ, ինչը Հայաստանի համար վատ ցուցանիշ չէ: Իսկ մինչ այդ մնում է ձգել գոտիներն ու ներդրումներ կատարել:
Հայաստանի բոլոր մարզերում ֆերմերները բախվում են նույն խնդիրներին. դրանցից շատերը տասնամյակներ շարունակ չեն լուծվում: Մասնավորապես, չկան բերքի մեծածախ իրացման կենտրոններ, գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը դեռևս իրականացվում է մի քանի մարզում, ստորերկրյա ջրային ավազանների թողանակությունը նվազում է, առայսօր չի լուծվել հողերի միավորման հարցը: Այգի հիմնելիս պոտենցիալ ֆերմերը նախընտրում է ոչ թե խորհրդակցել մասնագետի հետ, այլ տեղեկատվություն ստանալ համացանցում: Արդյունքում, շատ հաճախ ընտրում են բարձր բերքատվությամբ, բայց Հայաստանի կլիմայական, աշխարհագրական պայմաններին չհարմարեցված ծառատեսակներ ու… տապալվում:
Բայց ինչ էլ լինի, ֆինանսական ռեսուրսների հայթայթումը այս խնդիրներից կարևորագույնն է, քանի որ առնվազն թույլ է տալիս լուծել կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի հարցը՝ նվազեցնելով կլիմայով պայմանավորված վնասների հավանականությունը:
Մասնագիտական հաշվարկով, Հայաստանում մեկ հա այգի հիմնելու համար մինչև 12.000 դոլար է պետք: Հիմնումից հետո տարեկան ծախսը կարող է հասնել 2-3 մլն դրամի:
Բացառությամբ որոշ խոշոր ներդրումային ծրագրերի, ֆերմերային տնտեսություններ ստեղծվում են հիմնականում վարկային ռեսուրսներով: Ի՞նչ են առաջարկում ֆինանսական կազմակերպությունները, ինչպ՞ս կողմնորոշվել:
Որքան էլ զավեշտական հնչի՝ տոկոսադրույքը ոչ միշտ է պետք դիտել որպես ընտրության հիմնական չափորոշիչ. տոկոսադրույքների և մարման ժամկետների տարբերությունները մեծ չեն: Իսկ եթե խոսքը վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերին, ապա վարկավորման պայմանները նույնն են: Այս կապակցությամբ պարզապես պետք է հիշել, որ վարկի մայր գումարը տալիս է ոչ թե պետությունը, այլ ֆինանսական կազմակերպությունը, պայմանագրում նշվում է տվյալ կառույցի գյուղվարկավորման տոկոսադրույքը՝ ասենք՝ 15%: Մեկ այլ կետով սահմանվում է, որ վճարում եք պետական ծրագրով սահմանված՝ ասենք՝ 5% դրույքաչափով: Մնացած 10 տոկոսը փոխհատուցում է պետությունը:
Բանկային համակարգի մասնագետները նշում են՝ եթե տոկոսադրույքի և ժամկետի տարբերություններն աննշան են, ընտրություն կատարեք՝ ելնելով հավելյալ բենեֆիթների հնարավորությունից. ճկունությունից՝ մարման արտոնյալ ժամկետի առկայությունից, տոկոսագումարը ոչ թե համաչափ ամսական, այլ Ձեզ հարմար գրաֆիկով մարելու, այլ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու կամ վերաֆինանսավորման դիմելու հնարավորությունների առկայությունից:
Եվս մեկ հնարավորություն, որ ընձեռում են որոշ կառույցներ, խորհրդատվությունն է ու աջակցությունը վարկավորման ողջ ընթացքում:
Կոնվերս Բանկը գյուղատնտեսության վարկավորում է իրականացնում ինչպես պետական ծրագրերի շրջանակում, այնպես էլ առաջարկում է սեփական պրոդուկտները՝ անկախ վարկատեսակից առաջարկելով ճկուն մոտեցում, մրցունակ ֆինանսավորում և հավելյալ հնարավորություններ իր հաճախորդներին:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից