Back to school մեկ Snap-ով
Ուզենք, թե ոչ՝ ամառը մոտենում է ավարտին, իսկ նոր ուսումնական տարվա մեկնարկը մոտ է:
Back to School-ը հակասական էմոցիաների մասին է․ մի կողմից երեխաներին պետք է կտրել ամառային հանգստից, խաղերից, «անհոգ» առօրյայից, մյուս կողմից անհանգստություն ու խառնաշփոթ է սկսվում ծնողների մոտ, որովհետև պետք է ամեն ինչ հասցնել, ամեն ինչ պետք է լինի իդեալական: Այս ընթացքը որքան էլ «սթրեսային» թվա, շատ հետաքրքիր է ու հուզիչ, հատկապես, եթե երեխան առաջին դասարան է գնում: Սկսած դպրոցական պարագաների ու հագուստների ընտրությունից մինչև կարգ ու կանոնի վերադառնալը մի ամբողջ պատմություն է: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ այս խառնաշփոթում մոռանալ նախադպրոցական սթրեսը և այն վերածել ընտանեկան հաճելի պատրաստությունների:
Պատրաստվեք նախապես, կազմակերպեք անելիքները, կատարեք խելամիտ գնումներ։
Նախքան գնումներ կատարելը, կարևոր է կազմել անհրաժեշտ պարագաների ցուցակ՝ գրենական պիտույքներ, հագուստներ, պայուսակներ և գաջեթներ։ Ցուցակը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից և ավելի արդյունավետ կառավարել բյուջեն։ Կարող եք փնտրել սեզոնային զեղչեր և ակցիաներ թե՛ օֆլայն խանութներում, թե՛ օնլայն։ We are Teachers բլոգը հաճախ կիսվում է դպրոցական գնումների ուղեցույցներով, որոնք ներառում են բազմաթիվ նախադպրոցական պատրաստությունների առաջարկներ ու խորհուրդներ։ Փորձեք ավելի վաղ սկսել գործընթացը․ այդ դեպքում գնումները կդառնան ավելի հաճելի, և կխուսափեք վերջին պահին ինչ-որ բան չհասցնելու մտահոգությունից։
Երեխաներին աստիճանաբար պատրաստեք դպրոցական ռեժիմին։
Անցնել ամառային հանգիստ ժամանակացույցից դպրոցական ռեժիմին կարող է դժվար լինել թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար։ Կարող եք սկսել քնելու և արթնանալու ժամանակացույցը կարգավորելով, ինչը կօգնի նրանց ավելի արագ հարմարվել դպրոցի նոր ռեժիմին։ Դասերը պատրաստելու համար գեղեցիկ ու տրամադրող սենյակ պատրաստեք:
Back to School 1 Snap-ով
Մենք գիտենք, որ դպրոցական պատրաստությունները կարող են ֆինանսապես բարդ լինել։ Որքան էլ հստակ ու կարգավորված պլանավորեք բյուջեն, չնախատեսված հարցեր միշտ առաջանում են:
Առաջարկում ենք Snap վարկը, որպեսզի ընթացքը լինի որքան հնարավոր է արագ և առանց սթրեսի։ Մեկ Snap-ով կարող եք ապահովել անհրաժեշտ միջոցները բոլոր դպրոցական ծախսերը հոգալու համար։ Անկախ նրանից՝ երեխային անհրաժեշտ է գնել հագուստ առաջին օրվա համար, կարիք կա համակարգիչը թարմացնել, թե պարզապես դպրոցական պարագաներ գնել, Snap-ը տալիս է Ձեզ ֆինանսական ճկունություն՝ դրանք անմիջապես իրագործելու համար։
Դպրոցական նախապատրաստությունները հեշտացնելու համար անհրաժեշտ է նախապես պլանավորել ծախսերը և գտնել հարմար ֆինանսական լուծումներ, որոնք թույլ կտան կենտրոնանալ ամենակարևորի՝ երեխաների ուսման վրա։
Ցանկացած վայրից և օրվա ցանկացած ժամի, պարզապես ներբեռնեք Converse Mobile հավելվածը, կատարեք մի քանի պարզ քայլ, և գումարը Ձեր հաշվին է։
Մուտք գործեք հավելված․
- «+» նշանի տակ գտեք Snap վարկատեսակը
- Ստացեք 50․000 - 10․000․000 ՀՀ դրամ
- Տոկոսադրույքը՝ 16 - 21.5%
- Փաստացի տոկոսադրույքը՝ 16.7 - 24%
Ավելին՝ Ամփոփագիր
Դպրոց վերադարձը միայն պատրաստությունների մասին չէ։ Խրախուսեք երեխային նպատակներ սահմանել նոր ուսումնական տարվա համար․ լինի դա նոր ընկերներ ձեռք բերելը, սպորտային թիմերին միանալը, թե բարձր առաջադիմությունը։ Նրանց հիշեցրեք, որ դպրոցը նաև անձնական աճի և նոր հետաքրքրությունների բացահայտման վայր է։ Scholastic Parents բլոգն առաջարկում է ոգեշնչող պատմություններ և կրթական ռեսուրսներ, որոնք կարող են խթանել ուսման նկատմամբ հետաքրքրությունը։
Դպրոցի առաջին օրերը միշտ հիշարժան են։ Կիսվեք Ձեր դպրոցական հիշողություններով երեխաների հետ՝ այդպիսով օգնելով նրանց ավելի լավ պատրաստվել նոր ուսումնական տարվան։ Այս պատմությունները կարող են լինել երեխաների համար ոգեշնչման աղբյուր։
Հաջող ընթացք նոր ուսումնական տարում: