C360 - Անսահմանափակ բանկինգ մեկ բաժանորդագրությամբ
Անսահմանափակ, պարզ, նորարար, 24/7 հասանելի՝ աշխարհի ցանկացած կետից
Երբևէ կմտածեի՞ք, որ այսպես կարելի է բնորոշել բանկային ծառայությունները և բանկինգն առհասարակ:
Առանց սահմանների ու սահմանափակումների 360 աստիճան բանկինգը ստեղծված է Ձեր ֆինանսական պահանջմունքներին համապատասխան:
Եթե պարբերաբար կատարում եք արտարժութային փոխանցումներ, կանխիկացնում եք գումար, սիրում եք խնայել և ստանալ կայուն եկամուտ, իսկ տեղեկանքների, գրությունների ու քաղվածքների համար բանկ այցելելու ժամանակ չունեք, ապա C360 բանկինգն այն է, ինչ փնտրում եք:
C360-ը օպտիմալ լուծում է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են օգտվել բանկային ամբողջական ծառայություններից մեկ փաթեթով, վճարել ամսական ֆիքսված վճար և խնայել թե՛ ժամանակը, թե՛ գումարը: