Converse Mobile-ի թարմացման հիմքում անվտանգությունն է
Ողջ աշխարհում կիբերհանցագործությունների բացահայտման ցուցանիշը ցածր է, զեղծարարները կիրառում են բարդ սխեմաներ, IP հասցեներն ուղղորդում են այլ երկրներ… Այդ պատճառով էլ կարևոր է նախապես մտածել անձնական տվյալների պաշտպանության մասին՝ ավելի արդյունավետ դարձնելով տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ տարբեր կառույցների աշխատանքները:
Ողջ աշխարհում կիբերհանցագործությունների բացահայտման ցուցանիշը ցածր է, զեղծարարները կիրառում են բարդ սխեմաներ, IP հասցեներն ուղղորդում են այլ երկրներ… Այդ պատճառով էլ կարևոր է նախապես մտածել անձնական տվյալների պաշտպանության մասին՝ ավելի արդյունավետ դարձնելով տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ տարբեր կառույցների աշխատանքները:
2022-ին միայն ՀՀ քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը քննել է 641 քրեական վարույթ. 2021թ-ի աճը մոտ 45 տոկոս է, 2020 համեմատ՝ մոտ երեք անգամ: Լրատվամիջոցներից մեկի հրապարակման տեղեկատվության համաձայն, նախորդ տարիներին քրեական վարույթների գերակշռող մասը բաժին է ընկել ֆինանսական հանցագործություններին:
Converse Mobile-ը դարձել է էլ ավելի անվտանգ
Կոնվերս Բանկի թվային հարթակներում՝ այդ թվում Converse Mobile-ում ծառայությունների մատուցման անվտանգությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Մոբայլ հավելվածով գործարքների անվտանգությունը երաշխավորված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներով:
Զեղծարարներից մեկ քայլ առաջ գտնվելու և հաճախորդների ֆինանսները առավել արդյունավետ պաշտպանելու նկատառումով Կոնվերս Բանկը օրերս կատարել է Հավելվածի հերթական թարմացումը՝ ներդնելով նոր համակարգ: Դրա շնորհիվ հաճախորդի նույնականացումը հնարավոր կլինի նաև այն սարքի շնորհիվ, որով արդեն իսկ մուտք է գործել հավելված:
Ձեր ֆինանսների անվտանգությունը մեծացել է
Պատկերացրեք իրավիճակ. Դուք միշտ Converse Mobile եք մուտք գործում Անդրոիդ հեռախոսով: Որևէ մեկը, տիրապետելով Ձեր ֆինանսական տվյալներին, Ձեր Մոբայլ հավելված է մուտք գործում այլ հեռախոսից և հասանելիություն ստանում Ձեր միջոցներին:
Անցնում է որոշ ժամանակ, դուք տեսնում եք ֆինանսների կարուստը, դիմում բանկին ու սկսում են գումարի վերադարձի ուղղությամբ աշխատանքները:
Թարմացման արդյունքում այս ռիսկը էապես նվազում է. ներդրվում է վստահելի՝ հուսալի, անվտանգ գաջեթ հասկացությունը: Դա այն սարքն է, որով արդեն իսկ մուտք եք գործել Converse Mobile:
Այլ սարքից մուտքի փորձի պարագայում անվտանգության համակարգը անմիջապես արձանագրում և ազդակ է ուղարկում այդ մասին և մինչև Ձեզ նույնականացնելը արգելափակվում է Հավելված մուտքի հնարավորությունը: Այսպիսով, անհնար է դառնում զեղծարարների հասանելիությունը Ձեր ֆինանսներին:
Նույն մեխանիզմը կգործի նաև այնպիսի գաջեթներից մուտքի փորձի պարագայում, որոնք չեն երաշխավորում անվտանգության բարձր մակարդակ:
Ինչպես է ընթանալու նույնականացումը
Նույնականացման նպատակով բանկ այցելելը պարտադիր չէ: Դուք կարող եք զանգահարել Բանկ 012 444 444 կամ սպասել մեր աշխատակիցների զանգին:
Եվ վերջում, կրկին հիշեցնում ենք.
Այլ անձանց մի՛ տրամադրեք.
-Ձեր հավելվածի մուտքային տվյալները,
-Անվտանգության մեկանգամյա ծածկագրեր (one-time password - OTP)
-Ձեր քարտի CVV կոդը,
-Converse Mobile հավելվածի PIN կոդը,
-Ինչպես նաև ցանկացած գործարքի մանրամասները:
Հիշեք՝ Բանկի աշխատակիցը հեռակապի միջոցով հաճախորդի հետ հաղորդակցվելիս երբեք չի պահանջում վերը նշված տվյաները, ուստի ցանկացած դեպք անհրաժեշտ է դիտարկել որպես զեղծարարության փորձ ու կապ կաստատել Բանկի հետ։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: