Skip to content

Ի՞նչ խնդիր է լուծում Converse Mobile-ը

Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:

Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:


Ի՞նչն է փոփոխվել Converse Mobile-ում


Մեր հավելվածի օգտագործումը դարձել է ավելի պարզ, արագ ու հեշտ: Փոփոխությունների արդյունքում՝  Հավելվածի գլխավոր էջի վերնամասում  տեղադրվել են  տեղեկատվական բաներներ, որոնցից՝ մեկ հպումով օգտատերերը անմիջապես հասանելիություն են ստանում հետևյալ ծառայություններին.

  • Snap վարկ
  • Պրոգրես ավանդ
  • Հաշվի բացում
  • Նոր քարտի ստացում
  • Փոխանցում ընկերոջը
  • Միջազգային փոխանցում
  • Փոխանցում ՀՀ տարածքում
  • Փոխանցում քարտին
  • Ինչպես նաև ծանոթանալ Converse Women's Card մրցույթի պայմաններին

Պրոդուկտների ընտրությունը կատարվել է՝  գնահատելով հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հաճախորդի վարքագիծը ու տարբեր պրոդուկտների նկատմամբ պահանջարկը:

Ի՞նչ է շահելու հաճախորդը

Այս փոփոխության արդյունքում Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ առումով դարձել է ավելի գրավիչ և հնարավորություն է տալիս ոչ միայն  մեկ հարթակում օգտվել բանկային հիմնական ծառայություններից՝ սկսած փոխանցումներից մինչև ավանդ ու վարկավորում, այլև.
Առանց հավելյալ ջանքերի հասանելիություն ստանալ պահանջված գործարքներին
Հնարավորինս քիչ ժամանակ ծախսել անվտանգ միջավայրում գործարքներ իրականացնելու համար
Որպես հաճելի բոնուս. Հավելվածի օգտագործման արդյունքում մասնակցել տարբեր մրցույթների ու արշավների, ստանալ հավելյալ հնարավորություններ, նվերներ և այլն 

Սպասե՞լ նորությունների

Իհարկե, Converse Mobile հավելվածի զարգացումը լինելու է շարունակական: Story բաներների ցանկը համալրվելու է՝ հնարավորություն ընձեռելով արագ հասանելիություն ստանալ ոչ միայն այլ պրոդուկտների, այլև մասնակցել Բանկի կողմից իրականացվող արշավների ու մրցույթների:
Եվ սա ամենը չէ. մեծ անակնկալները առջևում են:
Converse Mobile հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: