Skip to content

Թվային փոխակերպում կամ ինչպես ենք կառուցում ապագայի բանկը Ձեզ հետ միասին

Երբ տեխնոլոգիաներն ու հաճախորդների նկատմամբ հոգատարությունը միավորվում են, արդյունքը երկար սպասել չի տալիս։ Կոնվերս Բանկը ճանաչվեց Innovation of the Year՝ ըստ 2024 թվականի Visa Cashless Forum-ի՝ հաստատելով, որ թվային փոխակերպումը ծառայում է յուրաքանչյուր հաճախորդի շահերին։

Երբ տեխնոլոգիաներն ու հաճախորդների նկատմամբ հոգատարությունը միավորվում են, արդյունքը երկար սպասել չի տալիս։

Կոնվերս Բանկը ճանաչվեց Innovation of the Year՝ ըստ 2024 թվականի Visa Cashless Forum-ի՝ հաստատելով, որ թվային փոխակերպումը ծառայում է յուրաքանչյուր հաճախորդի շահերին։

«Տարվա նորարարություն» անվանակարգում հաղթանակը Visa Cashless Forum-ում պարզապես մրցանակ չէ. այն վկայում է աշխատանքների մասին, որոնք ուղղված են այնպիսի բանկային համակարգի ստեղծմանը, որն առաջնահերթություն է տալիս հաճախորդի պահանջներին։

C360 պրոդուկտային պլատֆորը միավորում է տեխնոլոգիաներն ու հարմարավետությունը։

Ճանապարհի սկիզբ. թվային փոխակերպում՝ հոգ տանելով յուրաքանչյուր հաճախորդի մասին

2022թ.-ին սկսեցինք թվային փոխակերպումը։ Converse Mobile հավելվածի թարմացումից հետո մեր առջև դրել էինք նպատակ՝ դարձնել բանկինգը պարզ ու հարմարավետ յուրաքանչյուրի համար։

Հաջորդ քայլը C360 պրոդուկտային հարթակի զարգացումն էր, որը հիմնովին փոխեց բանկային ծառայությունների նկատմամբ պատկերացումները։ Մենք ներդրեցինք բանկային փաթեթներ՝ մեկ բաժանորդագրությամբ, որոնք նախագծված են հաշվի առնելով հաճախորդների բանկային պահանջմունքները՝ սկսած հաշվարկային հաշիվներից մինչև վարկային առաջարկներ:

Ինչու՞ С360

C360-ը հարմարավետ, պարզ, հասանելի բանկինգի փիլիսոփայություն է։ Բանկային ծառայություններ մեկ բաժանորդագրությամբ, հավելվածի միջոցով, 24/7 հասանելիությամբ կոնտակտային կենտրոն և բանկային պահանջմունքներին համապատասխան փաթեթ ընտրելու հնարավորություն. սա է ընկած նոր մոտեցման հիմքում:

 

Հաջորդ քայլով ստեղծեցինք Tier 3 պահանջներին համապատասխան Data Center՝ ձգտելով ամուր ու հուսալի նախադրյալներ ստեղծել Բանկի թվային փոխակերպման և գործընթացների անխափանության համար:

«Տարվա նորարարություն» անվանակարգը վկայում է, որ մեր նորարարությունները չեն մնում աննկատ։

Մենք շնորհակալ ենք Visa-ին երկարամյա համագործակցության և հարթակ տրամադրելու համար, որը թույլ է տալիս մեզ կիսվել մեր ձեռքբերումներով պրոֆեսիոնալ համայնքի հետ։ Սա կարևոր է մեզ համար։

 

Ինչո՞ւ է սա կարևոր է մեր հաճախորդների համար։

Այսպիսի ճանաչումը մեկ այլ հաստատում է, որ Կոնվերս Բանկը մնում է հավատարիմ իր սկզբունքներին՝ ուշադրություն, հարմարավետություն և նորարարություն յուրաքանչյուր ծառայության մեջ։

Մենք շարունակում ենք զարգացնել C360 հարթակը, որպեսզի հաճախորդի յուրաքանչյուր քայլ բանկինգում լինի հեշտ ու հարմարավետ։

Շնորհակալություն և ապագայի ծրագրեր

Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին վստահության համար, Visa-ին՝ երկարամյա համագործակցության համար, և մեր թիմին՝ ժամանակակից բանկինգի զարգացման մեջ ամենօրյա ներդրման համար։

Մենք միասին ստեղծում ենք բանկինգ, որը ոչ միայն բավարարում է ակնկալիքները, այլև գերազանցում դրանք։