Էներգաարդյունավետություն. Ինչպես ընտրել բնակարան
Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել. Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:
Ակտիվացումը պայմանավորված է օրենսդրական կարգավորմամբ
Մասնագետները նման զարգացում կանխատեսել էին դեռ նախորդ տարի: Նշվում էր, որ դա պայմանավորված է լինելու եկամտահարկի վերադարձի օրենքում փոփոխություններով: Մեկ-երկու տարի հետո գնորդները Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում առաջնային շուկայում անշարժ գույք ձեռքբերելիս այլևս չեն օգտվելու եկամտահարկի վերադարձի իրավունքից: Արդյունքում, նման հնարավորությունից օգտվել ցանկացողները սկսելու են բնակարան ձեռք բերել այլ վարչական շրջաններում ու հարող բնակավայրերում:
Նույն օրենքի կիրարկմամբ էլ բացատրվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների ռեկորդային թիվը նախորդ տարի: Անշարժ գույքի առքուվաճառքին է բաժին ընկել կատարված մոտ 202 հազար գործարքից 56 հազարը:
Եվս մի հետաքրքիր ցուցանիշ. համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2015թ-ին: 2021թ-ի տվյալով՝ այդ տարվա համեմատ, վերադարձված եկամտահարկի ցուցանիշն աճել է ավելի քան 80 անգամ:
Ի՞նչ հիմնական չափորոշիչներով են առաջնորդվում Հայաստանում բնակարան ձեռք բերելիս
Անշարժ գույքի գործակալություններից մեկում նշում են՝ վայրը, ենթակառույցների հասանելիությունը: Դե, ակնհայտ է` նաև եկամտահարկը հետ ստանալու հնարավորությունը:
Հայ գնորդն օտարերկրյա գնորդներից գրեթե չի տարբերվում: ՌԴ-ում և եվրոպական որոշ երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացի գտնվելու վայրից ու ենթակառույցների հասանելիությունից, կարևորվում է ապահովությունը, ավտոկայանատեղիի, կանաչ գոտու առկայությունը: Նաև՝ էներգաարդյունավետությունը: Ի դեպ, այս բնակարանների ընտրության հարցում կարևորներից է՝ հանուն ինչի է գնորդը պատրաստ ավելի շատ վճարել: Այս տեսանկյունից գնորդներն առանձնացնում են նաև ապահովությունն ու գտնվելու վայրը:
Մի փոքր էլ էներգաարդյունավետության մասին
Էներգաարդյունավետություն հասկացությունը Հայաստանում սկսել է շրջանառվել համեմատաբար վերջերս և, ի տարբերություն ընդունված տեսակետի, դա միայն էներգիայի խնայողությունը չէ: Էներգաարդյունավետությունը որոշվում է էներգիայի ծախսով, որն անհրաժեշտ է տվյալ շինությունում կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
A, A+, A++, B, B+, C… Այսպես է բնութագրվում ոչ միայն կենցաղային տեխնիկան՝ ըստ էներգաարդյունավետության: Շենքերը և շինությունները, ևս ունեն էներգաարդյունավետության դաս: Այս ցուցանիշով էներգաարդյունավետ են A, A+, A++, B, B+ դաս ունեցողները, C և C+ դաս ունեցողների էներգաարդյունավետության մակարդակը նորմալն է: Վերը նշված դասեր չունեցող շենք-շինությունները համարվում են ոչ էներգաարդյունավետ:
Հայաստանում բնակֆոնդի մեծ մասը հին է
Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, և էներգաարդյունավետության մասին խոսելը դրանց պարագայում տեղին չէ: Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է զարգացած երկրների համեմատ և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ/մ2:
Ինչ վերաբերում է նոր բնակֆոնդին, ապա 2018թ-ին ընդունված կանոնակարգով սահմանվել են էներգաարդյունավետության նվազագույն չափորոշիչները, ինչին պիտի համապատասխանեն նորակառույցները. շենքերը պիտի ստանան նաև էներգաարդյունավետության անձնագիր:
Մասնագետները նշում են, որ Կանոնակարգի ներդրման սկզբնական տարիներին կառուցապատողներին էներգաարդյունավետությունն ու համապատասխան անձնագիրը հետաքրքրում էին այնքանով, որքանով… Եթե շինությունն էներգաարդյունավետ չէր, պարզապես շրջանցում էին այդ հարցը: Պահանջարկի ու մրցակցության աճին զուգահեռ նրանց վարքը փոխվեց: Այսօր էներգետիկ անձնագրերի առկայությունը ոչ միայն վստահության երաշխիք է, այլև գովազդային արշավների կարևորագույն մաս: Նաև՝ գործոն, որն ուղղակիորեն ազդում է վաճառքի ծավալի վրա, քանի որ շատ գնորդներ նախընտրում են էներգաարդյունավետության համար վճարել միանգամից՝ խուսափելով հետագա տարիներին թանկ, կապիտալ նորոգման անհրաժեշտությունից:
Ինչու՞ դիմել Կոնվերս Բանկ
Կոնվերս բանկը տարիներ շարունակ Հայաստանում հիփոթեքային, այդ թվում՝ էներգաարդյունավետ վարկավորման առաջատար բանկերից է: Բանկի մասնագետները նշում են՝ վերջին տարիներին էներգաարդյունավետ վարկավորման ցուցանիշը կայուն աճ է ապահովում: Նրանք նշում են, որ նման ներդրումը, եթե անգամ վարկի տեսքով է, արդարացված է: Կա մի հետաքրքիր ցուցանիշ. շենքերում լրացուցիչ՝ առավելագույնը 15%, կապիտալ ներդրումների դեպքում էներգախնայողության արդյունքը կարող է կազմել մինչև 50%:
Անկախ ճաշակից, ընտրությունից, Կոնվերս Բանկն ունի հիփոթեքային վարկավորման առաջարկ ցանկացած հաճախորդի համար: Մրցունակ առաջարկների շնորհիվ Բանկն այսօր շուկայի առաջատարներից է:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: