Ինչպես ընտրել Բանկ
Հուսալիություն, եկամտաբերություն, հասանելիություն, սպասարկման որակ…Բանկ ընտրելուց առաջ պետք է երկար մտածել: Ձեզ սպասարկող ֆինանսական կառույցի սխալ ընտրության դեպքում սկսելու են դժգոհությունները. վարկերի պայմաններն ավելի վատն են լինելու, քան ուրիշինը, ավանդի համալրման հնարավորություն չի լինելու, թվային ծառայությունների պակաս եք զգալու: