Բիզնես դասեր սկսնակների համար. Ինչպես վերլուծել շուկան
Ինչպես ասում են՝ ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրապետում է աշխարհը: Այս աքսիոմը կիրառելի է նաև բիզնես հիմնելիս և նախապայման է հաջողության հասնելու համար:
Ինչպես ասում են՝ ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրապետում է աշխարհը: Այս աքսիոմը կիրառելի է նաև բիզնես հիմնելիս և նախապայման է հաջողության հասնելու համար:Ինչի՞ մասին պետք է իմանալ արտադրություն սկսելիս կամ ընդլայնելիս
Բիզնեսի հաջողության համար նախ հստակ ձևակերպեք նպատակը՝ ինչու՞ եք արտադրում տվյալ ապրանքը, ապա վերլուծեք մի քանի հիմնական ուղղություններ.
- շուկայի «վիճակը», այդ թվում՝ ներկա վիճակը, կառուցվածքը, միտումները, նոր արտադրանքի նկատմամբ ընկալումը
- շուկայի մասնակիցները, այդ ընկերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները
- պոտենցիալ սպառողը՝ թիրախը, նրանց վարքագիծը և պահանջարկը
- գները և եկամտաբերությունը
- մրցակիցները
- դիրքը շուկայում
Սկսում ենք հիմնական տեղեկատվության հավաքագրումից և պահանջարկի որոշումից
Պահանջարկի ընդհանուր մեծությունն այն ապրանքների քանակն է, որը սպառողները ձեռք են բերում որոշակի ժամանակահատվածում` սովորաբար մեկ տարում: Այն որոշում ենք՝ բազմապատկելով թիրախային հաճախորդների քանակը և որոշակի ժամանակահատվածում արտադրանքի սպառման հաճախականությունը: Եվ այս պարզ գործողությունը մեզ թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին կլինի արտադրանքի իրացման առավելագույն մակարդակը կոնկրետ տարածքում:
Իրացման ծավալի փոփոխությունների մասին տվյալները ևս կարևոր են
Եթե ցանկանում եք ավելի հստակ պատկեր ստանալ, ապա կարող եք վերլուծել վերջին մի քանի տարիներին իրացման տվյալները: Սա, ի դեպ, թույլ կտա նաև պատկերացում կազմել դինամիկայի մասին՝ աճել, թե՞ նվազել է սպառումը, ինչպես նաև կօգնի պատկերացում կազմել հաճախորդների վարքագծի մասին՝ ինչպե՞ս են ընտրում և պատրա՞ստ են փոխել արտադրողին, ի՞նչ նախապատվություններ ունեն:
Բաց աղբյուրները՝ Ձեզ օգնական
Եթե խոշոր արտադրողները կարող են պատվիրել շուկայի վերլուծություն՝ ծախսելով մեծ գումարներ, ապա փոքր և միջին արտադրողի համար դա խնդիր է:
Օգտվեք բաց աղբյուրներից. տարբեր շուկաների ու շուկաներում միտումների մասին հետազոտություններ, հարցումներ, վերլուծություններ կարող եք գտնել համացանցում ու մասնագիտական գրականության մեջ:
Շարունակելի..