Skip to content

Մենք 30 տարեկան ենք

Բանկի 30-ամյակը, պատմությունը և նոր ռազմավարությունը

Բանկի 30-ամյակը, պատմությունը և նոր ռազմավարությունը 

1993թ.-ին սկսվեց մեր ճանապարհը, որը լի էր հաջողություններով, մարտահրավերներով և անգնահատելի փորձառությամբ: Կոնվերս Բանկը պատմություն է առաջնորդության, նորարարության և մեկ քայլ առաջ լինելու մասին: Բանկ, որն ապագան տեսնում է շարունակական զարգացման մեջ: Մենք արժևորում և գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի և աշխատակցի, ում հետ միասին կերտել ենք երեսուն տարիների պատմությունը: Մենք հպարտ ենք մեր պատմությամբ. ավանդույթների և նորարարությունների համատեղմամբ՝ շարունակելու ենք ստեղծել որակյալ բանկային ծառայություններ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից աշխարհի պահանջներին և հաճախորդների կարիքներին:
Կոնվերս Բանկը, հաճախորդների և աշխատակիցների կարիքների և պահանջների լայնածավալ ուսումնասիրության արդյունքում, թվային փոխակերպման ճանապարհով , արմատական անցում է կատարում  նոր ռազմավարության՝ բանկային ծառայությունների ստեղծման և մշակման  հիմքում կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի և աշխատակցի հարմարավետությունը, ծառայությունների պարզությունն ու հասանելիությունը: Բանկի նոր ռազմավարությունը ներառում է տեխնոլոգիական հարթակների թարմացում, ծառայությունների շրջանակի ընդլայնում և թվային հարթակների միջոցով հաճախորդների և աշխատակիցների հետ կապի և համագործակցության ամրապնդում: Մենք ձգտում ենք ստեղծել ապագայի Բանկ:

Առաքելություն, կարգախոս, ապրանքային նշան (լոգո)

Մենք հավատում ենք, որ պետության և հասարակության ուժը ընտանիքի, նրա միասնականության և փոխօգնության մեջ է: Կոնվերս Բանկը աջակցում է ընտանիքներին՝ զարգացնելու ֆինանսական պոտենցիալը, ձեռք բերելու ֆինանսական անկախություն և կայունություն:
Բանկի կարգախոսը՝  'Trusted by generations' - Վստահված սերունդների կողմից. 
Մեզ վստահում է հաճախորդների արդեն երեք սերունդ սրանք պարզապես բառեր չեն, այլ պարտավորություն  և խոստում՝: Սա պատասխանատվություն է յուրաքանչյուր հաճախորդի առաջ՝ ստեղծել ու մատուցել բանկային ծառայություններ ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան՝  թվային տեխնոլոգիաների ներդրմամբ:
Նոր լոգոն խորհրդանշում է Բանկի գործունեության չորս կարևոր ուղղությունները՝ մանրածախ բիզնես, կորպորատիվ բանկինգ, ներդրումային բանկինգ և, իհարկե, մեր հարաբերությունները ներկայիս և ապագա աշխատակիցների հետ: Նոր գույները խորհրդանշում են էներգիան, վճռականությունը և առաջ շարժվելու ձգտումը:

Տեսլական, արժեքներ

Converse Bank-ն աջակցում է մարդուն, անհատին, իր ընտանիքին բիզնես նախաձեռնություններում՝ օգնելով գտնել կյանքի բալանսի լավագույն բանաձևը:
Առողջություն
Սոցիալական փոխհարաբերություն
Աշխատանք
Կրթություն և ինքնազարգացում
Ժամանց, հոբբի, ճանապարհորդություն

   Բանկի հիմնարար արժեքներն են՝ 

Հասանելիություն
Հաշվետվողականություն
Համագործակցություն
Շարունակական աճ
Պատասխանատվություն ու ազնվություն

Թվային փոխակերպում

Բանկի համար թվային փոխակերպումը դեպի թվային ապագա ճանապարհն է: Այս գործընթացը պարզապես հին համակարգից նորին անցում չէ: Սա արմատական փոփոխություն է մեր մոտեցումներին, աշխատանքային գործընթացների կազմակերպմանը, մատուցվող ծառայություններին: Բանկային ծառայությունների և պրոդուկտների ստեղծման հիմքում յուրաքանչյուր հաճախորդի և աշխատակցի հարմարավետությունն է, ծառայությունների պարզությունն ու հասանելիությունը:
Թվային փոխակերպման հիմքում հաճախորդների և աշխատակիցների շրջանում իրականացված ծավալուն ուսումնասիրություններն են:
Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել է նոր թվային ռազմավարություն՝ դարձնելով մեր ծառայությունները առավել տվյալահեն, անհատականացված և ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը:

Մենք հպարտ ենք մեր երկարատև ու հարուստ պատմությամբ: Ավանդույթների և նորարաությունների համատեղմամբ՝ շարունակելու ենք ստեղծել որակյալ բանկային ծառայություններ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից աշխարհի պահանջներին և հաճախորդների կարիքներին, իսկ թվային փոխակերպումն այն ճանապարհն է, որի միջոցով իրագործելու ենք ռազմավարական նպատակները:
30 տարի առաջ մենք սկսեցինք մեր ճանապարհը և այսօր պատրաստ ենք առաջ շարժվել դեպի ապագա: Կոնվերս Բանկը պատրաստ է նոր մարտահրավերների՝, առաջ շարժվելով դեպի ապագայի Բանկը: