Skip to content

Սև ուրբաթ, առցանց գնումներ և ֆինանսական գրագիտություն

Black Friday-ն, ուզենք թե ոչ, առաջացնում է տարատեսակ էմոցիաներ: Օրինակ՝ ոմանք անհամբեր սպասում են մեծ զեղչերի, ոմանք մոռացության են մատնում զգալի զեղչերով որևէ իր գնելու հնարավորությունները, մյուսներն այս օրվան պատրաստվել են դեռ ամիսներ առաջ։ Նաև կան մարդիկ, որոնց կարծիքով Սև ուրբաթն ուղղակի խաբկանք է։

Black Friday-ն, ուզենք թե ոչ, առաջացնում է տարատեսակ էմոցիաներ: Օրինակ՝ ոմանք անհամբեր սպասում են մեծ զեղչերի, ոմանք մոռացության են մատնում զգալի զեղչերով որևէ իր գնելու հնարավորությունները, մյուսներն այս օրվան պատրաստվել են դեռ ամիսներ առաջ։ Նաև կան մարդիկ, որոնց կարծիքով Սև ուրբաթն ուղղակի խաբկանք է։

Այս օրերին shopping-ը դառնում է ամենաակտուալ թեման․ բոլորը սկսում են պլանավորել իրենց գնումներն այնպես, որ հասցնեն օգտվել լավագույն հնարավորություններից ու ամենամեծ զեղչերից, բաց չթողնել ամենագայթակղիչ առաջարկները: Օնլայն գնումներ, օֆլայն գնումներ, նոր պատվերներ, հերթեր. երբեմն էմոցիաների ազդեցության տակ մոռանում ենք հետևել պարզագույն կանոնների և կորցնում ենք իրատեսության սահմանը: Այսպիսով, ևս մեկ անգամ հիշեցնենք մի քանի պարզ կանոնների մասին, որոնք կօգնեն կատարել գնումներ՝ առանց մտահոգվելու Սև ուրբաթի սև կողմի մասին:
Սևուրբաթյան խառնաշփոթն այն դեպքն է, երբ Ձեզ առաջարկվում է ամենաբազմազան զեղչերը՝ սկսած հագուստից մինչև կահույք ու շարժական գույք, կենցաղային իրերից մինչև բանկային առաջարկներ ու ոչ միայն:


Հերթեր, հերթեր, հերթեր …

Սևուրբաթյան խառնաշփոթին կարող ենք հայտնվել հերթում ոչ միայն գնումներ կատարելիս։ Իրական հերթերի և առցանց հերթերի տարբերությունը մեկն է՝ առցանց հերթերի դեպքում կարող ենք սպասել բազմոցին նստած՝ տաք շոկոլադ վայելելով։

Ամբողջ աշխարհում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 հաճախորդից 8-ը նախընտրում է կատարել առցանց գնումներ՝ հնարավոր անհարմարություններից խուսափելու համար:

Հաճախորդների 80%-ի համար հերթում 30 րոպեից ավելի սպասելը նորմալ է, սակայն տարիքային ավելի ցածր խմբի համար 10 րոպեն արդեն իսկ անհանգստացնող է։ 
Որքան էլ զարմանալի է, հերթում սպասելը նաև իր դրական կողմն ունի:
Հաճախ մարդկանց մոտ հերթի գոյացումը հիշեցնում է հին ու բարի ավանդույթների վերադարձը, իսկ չափազանց երկար ժամանակ խլող հերթերը նրանք օգտագործում են որպես հնարավորություն՝ ընկերների ու հարազատների հետ ժամանակ անցկացնելու համար: Երբեմն՝ երկար հերթում սպասելուց հետո էլ ավելի եք գնահատում ձեռք բերած իրը, ավելի խնամքով ու հոգատարությամբ վերաբերվում դրան:

Անհրաժեշտ, թե՞ իմպուլսիվ գնումներ

Առաջին հայացքից գայթակղիչ զեղչերն ու ակցիաները իմպուլսիվ գնումներ կատարելու ցանկություն են առաջացնում, ինչից խուսափելը բավականին դժվար է. արդյունքում, մենք հաճախ գնում ենք իրեր, որոնց կարիքն առօրյայում պարզապես չունենք։ Այսպիսի հոգեբանական ազդեցություն մեզ վրա կարող են թողնել հրաշալի մտածված մարքեթինգային արշավները, առաջարկների գրավիչ փաթեթավորումը և բազմազան հնարավորությունները՝ թե օնլայն, թե օֆլայն գնումների դեպքում: Իմպուլսիվ գնումներից խուսափելու համար նախապես կազմեք անհրաժեշտ իրերի ցանկ՝ սահմանելով հստակ բյուջե։ Կարևոր է սա անել նախապես, որպեսզի հնարավորություն ունենաք մի քանի անգամ մտածել՝ իսկապես անհրաժեշտ է այս կամ այն իրը, և արդյոք որոշումը պահի ազդեցության հետևանք չէ: Ուշադիր եղեք, քանի որ խանութներում սովորաբար ամեն ինչ կազմակերված է հենց իմպուլսիվ գնումներ կատարելու տրամաբանությամբ:

Սև ուրբաթ և ֆինանսական անվտանգություն

Մինչ Black Friday-ի ամենագրավիչ զեղչերն ու ակցիաները, ֆինանսական միջոցների անվտանգության և բանկային տվյալների պաշտպանվածության մասին․
Կարևոր ենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ այս ընթացքում ավելի քան կարևոր է հետևել ֆինանսական գրագիտությանը և խուսափել հնարավոր զեղծարարություններից, որոնք, ի դեպ, մեծ թափ են ստանում հենց այս օրերին:

 ·        Առցանց գնումներ կատարեք միայն վստահելի և պաշտպանված կայքերում.  մի՛ տրամադրեք, մի՛ լրացրեք անձնական, բանկային տվյալներ կասկածելի կայքերում կամ սոցիալական հարթակներում:
 ·        Մի՛ վստահեք անհավանական մեծ զեղչերի. մի քանի անգամ ստուգեք առաջարկը, ակցիան, դրանց խելամտության աստիճանը:
 ·        Որևէ կայքից, սոցիալական էջից գնում կատարելիս ուշադրություն դարձրեք հատկապես բացասական կարծիքներին:
 ·        Առցանց գնումներ կատարելիս հիշեք՝ առցանց խանութը պետք է ունենա իրական հասցե և հեռախոսահամար, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություններ:
Black Friday-ին մի մոռացեք ամենակարևորի՝ վառ տրամադրության ու դրական էմոցիաների մասին:
Եվ վերջապես, ինչ ենք մենք առաջարկում Սև Ուրբաթին

Վիրտուալ քարտ, որպեսզի վայելեք գնումների հարմարավետությունը և 
Գումար, շատ գումար

Ինչ օնլայն գնումներ՝ առանց Visa Virtual քարտի, այն էլ այն դեպքում, երբ այն տրամադրվում է անվճար՝ առանց սպասարկման վճարի Converse Mobile հավելվածի միջոցով: Քարտը կարող եք ձեռք բերել Ձեր նախընտրած արժույթով՝ AMD, USD, EUR, RUB. այն ակտիվանում մի քանի րոպեի ընթացքում: Visa Virtual թվային քարտը կարող եք կցել Apple Pay կամ Google Pay-ին և իրականացնել անհպում վճարումներ Ձեր սմարթֆոնով Ձեր նախընտրած վայրից: Չկա քարտը կորցնելու հավանականություն, քարտ պատվիրելու համար Բանկ այցելելու կարիք չկա, օնլայն տիրույթում կարող եք իրականացնել ցանկացած գործարք՝ առանց քարտի ֆիզիկական անհրաժեշտության: 
 

Մեր ցանկությունները երբեմն ավելին են, քան դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները, սևուրբաթյան գայթակղիչ առաջարկներն էլ` մյուս կողմից: Պետք չէ հուսահատվել, քանի որ պատրաստվում ենք ուղղորդել Ձեզ այնտեղ, որտեղ ցանկություններն իրականանում են ձայնի արագությամբ՝ առանց լրացուցիչ խոչընդոտների, բանկային հերթերի ու հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտության:

 

Եթե Converse Mobile օգտատեր եք, դիմեք Snap վարկավորման համար՝ հավելվածում կատարելով մի քանի պարզ քայլ․

  • Մուտք գործեք հավելված
  • + նշանի տակ գտեք Snap-ը 
  • Լրացրեք հայտը
  • Ստացեք վարկ` Snap ձայնի արագությամբ


Snap, և ցանկությունդ կատարված է:
Սև ուրբաթին մի մոռացեք ամենակարևորի՝ վառ տրամադրության ու դրական էմոցիաների մասին: