ArCa Pay՝ Ձեր վճարումների նոր հնարավորությունը
Կյանքը լի է անսպասելի իրավիճակներով, երբ հեռավորությունը կարող է խոչընդոտել սիրելիներին աջակցելու Ձեր հնարավորությանը։
Կյանքը լի է անսպասելի իրավիճակներով, երբ հեռավորությունը կարող է խոչընդոտել սիրելիներին աջակցելու Ձեր հնարավորությանը։
ArCa Pay ծառայությունը Converse Mobile հավելվածում հնարավորություն է տալիս միշտ լինել Ձեր մտերիմների կողքին՝ անկախ հեռավորությունից և հանգամանքներից։
Նորարարական լուծում՝ հեշտ և արագ փոխանցումներ
ArCa Pay-ը փոխում է առօրյա փոխանցումների մոտեցումը։ Անհրաժեշտ չէ հիշել կամ որևիցե տեղ պահպանել ստացողի քարտի տվյալները՝ փոխանցում կատարելու համար։ Converse Mobile-ում ArCa Pay ծառայության միջոցով կարող եք փոխանցումներ կատարել ոչ միայն Կոնվերս Բանկի քարտապանների միջև, այլ նաև այլ բանկերի՝ Ամերիաբանկի և Էվոկաբանկի։
ArCa Pay-ով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է`
Մուտք գործել Converse Mobile հավելված՝
- Փոխանցումներ բաժնից ընտրել «Փոխանցում հեռախոսահամարով» դաշտը
- Մուտքագրել ստացողի հեռախոսահամարը
- Նշել գումարի չափը
- Հաստատել, և փոխանցումը կատարված է:
Արագություն և անվտանգություն
ArCa Pay-ը նախատեսված է արագ և ապահով վճարումներ կատարելու համար։ Դուք կարող եք վստահ լինել, որ փոխանցումը հասնելու է իր նպատակին՝ անվտանգ և ժամանակին։
ArCa Pay-ը այն լուծումն է, որը Ձեզ միավորում է մտերիմների հետ՝ անկախ ժամանակից ու տարածությունից։