UBPay. Պարզ, հուսալի, արագ դրամական փոխանցումներ
Տեխնոլոգիաներն օրեցօր փոփոխում են մեր կյանքը՝ օգնելով պլանավորել օրվա առաջնահերթությունները, առօրյան դարձնել ավելի հարմարավետ ու օգնել խնայել ժամանակ:
Տեխնոլոգիաներն օրեցօր փոփոխում են մեր կյանքը՝ օգնելով պլանավորել օրվա առաջնահերթությունները, առօրյան դարձնել ավելի հարմարավետ ու օգնել խնայել ժամանակ:
Ֆինանսական ոլորտում պարբերաբար ստեղծվում են նոր հնարավորություններ բանկային գործարքներն ավելի հասանելի ու պարզ դարձնելու նպատակով:
Մենք ևս փորձում ենք քայլել ժամանակին համընթաց և հաճախորդներին տրամադրել լավագույն ֆինանսական փորձառություն:
Ներկայացնում ենք UBPay վճարային համակարգը՝ պարզ, արագ, հուսալի լուծում Ձեր դրամական փոխանցումների համար:
Ի՞նչ է UBPay-ը
UBPay-ը ժամանակակից վճարային համակարգ է, որը մշակվել է դրամական փոխանցումների գործընթացը հնարավորինս հեշտացնելու համար:
Այս համակարգով կարող եք գումար փոխանցել, ինչպես նաև արտերկրից և ՀՀ տարածքից ստանալ դրամական փոխանցումներ անմիջապես Ձեր բանկային հաշվին և դրանք կառավարել Converse Mobile հավելվածով:
Ինչպե՞ս է գործում UBPay-ը
UBPay համակարգի միջոցով փոխանցումներ ստանալու գործընթացը շատ պարզ է.
մուտք գործեք Converse Mobile, այնուհետ՝ «Գործարքներ», որից հետո «Արագ փոխանցում UBPay» և լրացրեք համապատասխան դաշտերը.
1. Մուտքագրեք փոխանցման կոդը
2. Նշեք Ձեզ փոխանցված գումարի չափը և արժույթը
3. Ընտրեք հաշիվը, որին ցանկանում եք մուտքագրել գումարը (կարող եք ընտրել փոխանցած գումարի արժույթից տարբերվող արժույթով հաշիվ։ Այս դեպքում կկատարվի արտարժույթի փոխանակում Բանկի փոխարժեքներով, և գումարը կփոխանցվի Ձեր նշած հաշվին)
4. Գումարը կփոխանցվի Ձեր հաշվին
UBPay-ի արտոնությունները
UBPay համակարգ առանձնանում է հետևյալ առավելություններով.
- Արագություն․ Փոխանցումները կատարվում են հնարավորինս սեղմ ժամկետում՝ խնայելով Ձեր ժամանակը:
- Հասանելիություն․ Converse Mobile-ով արագ դրամական փոխանցումների ստացումն այժմ դարձել է ավելի հարմար և հեշտ:
- Պարզություն․ Փոխանցումներ կատարելու գործընթացը պարզ է նույնիսկ առաջին անգամ օգտվողների համար:
- Անվտանգություն․ Ձեր բանկային տվյալները պաշտպանված են, իսկ փոխանցումները՝ գաղտնի:
Առանձնահատկություններ
UBPay-ը հնարավորություն է տալիս իրականացնել փոխանցումներ․
- Հայաստանից դեպի Ռուսաստան՝ RUB-RUB
- Ռուսաստանից դեպի Հայաստան՝ RUB-RUB/RUB-AMD
- ՀՀ տարածքում
Փոխանցումները հասանելի են AMD, RUB, USD, EUR արժույթներով։
Փոխանցումներ կարող եք ստանալ Կիպրոսից, Հունաստանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Ղրղզստանից (USD, EUR):
Երկրների ցանկն առաջիկայում կընդլայնվի:
Եթե Converse Mobile օգտատեր չեք, ներբեռնեք հավելվածը և սկսեք օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից:
UBPay-ի միջոցով Ձեր փոխանցումները դառնում են ավելի հարմար, արագ և ապահով, իսկ Converse Mobile-ով նաև առցանց՝ 24/7: