Պարզ լուծում չնախատեսված ծախսերի համար
Անսպասելի ծախսերը կարող են առաջանալ նույնիսկ ամենահստակ պլանավորած բյուջեի դեպքում։ Սակայն դրանք խնդիր չեն, երբ ունեք ճիշտ լուծումներ։ Կոնվերս Բանկի` ոսկու գրավադրմամբ վարկերի առաջարկն արագ լուծում է տարեվերջյան ծրագրերն իրագործելու համար:
Ոսկու գրավադրմամբ վարկերի առավելությունները՝
💰 Վարկի գումար՝ ոսկյա իրերի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով
📉 Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 14-18%
📊 Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 14.9-19.5%
🗓 Ժամկետ՝ 3-60 ամիս
Առաջարկի շրջանակում հեշտությամբ կարող եք կառավարել Ձեր ֆինանսական հնարավորություններն առանց հավելյալ բարդությունների։ Մենք Ձեր վստահելի գործընկերն ենք այս գործընթացում։ Ի՞նչ է անհրաժեշտ ֆինանսավորման համար.
1️⃣ Այցելել Կոնվերս Բանկի՝ ցանկում նշված մասնաճյուղերից մեկը
2️⃣ Ներկայացնել վարկային դիմում-հայտ
3️⃣ Մասնագետի մոտ գնահատել Ձեր ոսկյա իրերը
4️⃣ Ստորագրել պայմանագիրը
Ինչու՞ ընտրել մեզ
Մենք հասկանում ենք արագ և մատչելի ֆինանսավորման կարևորությունը, որն անհրաժեշտ է առաջացած խնդիրներին արագ լուծում տալու համար։ Այսպիսով, վարկի ձևակերպումը տևում է հնարավորինս կարճ՝ առանց բարդ գործընթացների։
Եթե հարկավոր է արագ ֆինանսավորում չպլանավորված ծախսերի համար կամ շտապ գումար՝ առօրյա խնդիրները հոգալու, գուցե պարզապես ճամփորդելու համար, ոսկու գրավադրմամբ վարկերի ֆինանսավորումը հարմարավետ, պարզ և հուսալի տարբերակ է։