Skip to content

Ինչպես քայլ առ քայլ ստեղծել ֆինանսական կայունություն ընտանիքի համար

Երբ սկսում ենք մտածել խնայելու մասին, թվում է՝ ամեն ինչ սպասվածից հեշտ է ու պարզ, բայց երբ անցնում ենք գործի, պարզվում է՝ պետք է երկար պլանավորենք, սահմանափակենք մեզ շատ հարցերում, տնտեսենք գումար ինչ-որ բանի հաշվին... Բնականաբար, այդքան էլ հեշտ չէ, հատկապես, եթե հաճախ եք իմպուլսիվ գնումներ կատարում:

Երբ սկսում ենք մտածել խնայելու մասին, թվում է՝ ամեն ինչ սպասվածից հեշտ է ու պարզ, բայց երբ անցնում ենք գործի, պարզվում է՝ պետք է երկար պլանավորենք, սահմանափակենք մեզ շատ հարցերում, տնտեսենք գումար ինչ-որ բանի հաշվին...

Բնականաբար, այդքան էլ հեշտ չէ, հատկապես, եթե հաճախ եք իմպուլսիվ գնումներ կատարում:

Ի՞նչ ենք առաջարկում. խնայեք փոքր, բայց վստահ քայլերով: Սահմանեք հստակ նպատակներ ու վստահ եղեք, որ այդ նպատակները կարևոր են Ձեզ համար:

 

Ընտանեկան կամ անձնական բյուջեն կառավարելը, գումարի մի մասը մի կողմ դնելը հնարավոր է, երբ սկսում ենք սովորել ճիշտ պլանավորել․

📚 Երեխայի կրթություն,

🏡 Նոր տան մասին երազանք,

✈️ Երազանքի ճամփորդություն կամ պարզապես՝ ֆինանսական հանգստություն, որին ձգտում եք:

Խնայել կարելի է՝ առանց կտրուկ սահմանափակումների։ Կարևորն է, որ այն լուծումը, որն ընտրել եք, լինի հարմար, հասանելի, պարզ, թույլ տա Ձեզ ցանկացած պահի կառավարել ֆինանսները Ձեր կանոններով:

Converse Mobile-ով կարող եք կառավարել Ձեր խնայողություններն անմիջապես սմարթֆոնից՝ օրվա ցանկացած պահի, առանց Բանկ այցելելու: Կարող եք համալրել կամ, անհրաժեշտության դեպքում, նվազեցնել գումարը՝ առանց տոկոսների էական կորստի:

Սկսեք թեկուզ փոքր գումարից։ Բայց սկսեք այսօր։

Ապագան հենց այսօրվա որոշումներից է կախված։