ՄՓՄՁ դրամային ֆինանսավորումների տոկոսադրույքների վերանայումների մասին
ՄՓՄՁ դրամային ֆինանսավորումների տոկոսադրույքների վերանայումների մասին
Հիմք ընդունելով բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ ՀՀ ԿԲ կանոնակարգային փոփոխությունները և, միաժամանակ, հաշվի առնելով Բանկի հաճախորդամետ մոտեցումը և փոքր ու միջին բիզնեսին գործընկեր լինելու որդեգրած ռազմավարությունը՝ Բանկը որոշել է մինչև 200 միլիոն ՀՀ դրամ համախառն վարկային դիրք ունեցող միկրո, փոքր և միջին կազմակերպությունների դրամային ֆինանսավորումների տոկոսադրույքները սույն թվականի մայիսի 1-ից նվազեցնել մինչև 1.5 տոկոսային կետով: