Skip to content

C360 Nektar-ն իրականություն է

Ուսանողական տարիները շատերի հիշողություններում մնացել են որպես կյանքի ամենալուսավոր շրջանը՝ երիտասարդ, համարձակ, ազատ, բայց արդեն չափահաս ու ինքնուրույն։ Հենց այսպիսին է Նեկտարը՝ Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ այն կողմ» վեպի հոգատար ու կազմակերպված հերոսուհին, ով միշտ օգնության է հասնում, լուծում բոլոր խնդիրները, լեզու է գտնում դասախոսների հետ ու աջակցում բոլորին՝ առանց խտրականության։