Skip to content

Ձեր Arca քարտը C360-ով. ավելին, քան պարզապես քեշբեք

Ամենօրյա անկանխիկ գնումներից ստացեք 2% քեշբեք ու ոչ միայն. անվճար կանխիկացում, կուտակային հաշիվներ, վարկային սահմանաչափի հնարավորություն, անվճար SMS-ներ և տեղեկանքներ ու շատ ավելին՝ մեկ բաժանորդագրությամբ, ամսական մեկ ֆիքսված վճարով:

Հունվարի 1-ից Կոնվերս Բանկի ArCa քարտապանները կարող են օգտվել անկանխիկ գնումների 2% քեշբեքից ՀՀ տարածքում իրականացվող վճարումների համար։


2% քեշբեք՝ ամենօրյա գնումներից Հայաստանում


ArCa վճարային համակարգի շրջանակում իրականացվող անկանխիկ վճարումների համար հաշվարկվում է 2% քեշբեք, որը թույլ է տալիս առօրյա գնումները վերածել իրական խնայողության։
Քեշբեքը հաշվարկվում է՝ հաշվի առնելով նույն անձի կողմից տարբեր բանկերում ունեցած ArCa քարտերով իրականացված վճարումների հանրագումարը։
Սահմանված է առավելագույն սահմանաչափ՝ ամսական մինչև 60,000 ՀՀ դրամ։


Եթե արդեն ունեք C360 փաթեթ, բայց չունեք ArCa քարտ
Եթե օգտվում եք C360 Neo Light կամ ավելի բարձր դասի փաթեթից, ArCa քարտի ակտիվացումը շատ պարզ գործընթաց է։

Ինչպե՞ս ակտիվացնել ArCa քարտը Ձեր C360 փաթեթի ներքո

  •   Մուտք գործեք Converse Mobile հավելված
  •   Խմբագրեք Ձեր գործող C360 փաթեթը
  •   Փաթեթի ներքո ակտիվացրեք ArCa քարտը

(եթե արդեն իսկ ունեք գործող քարտ, կարող եք դիմել Ձեր հիմնական քարտին ակտիվացնելու կից քարտ Converse Mobile հավելվածի Չատ-օգնականի միջոցով)

  •  Կատարեք անկանխիկ գնումներ Հայաստանում և ստացեք 2% քեշբեք


Եթե արդեն ունեք ArCa քարտ, բայց դեռ չունեք C360 փաթեթ


Հունվարի 1-ից ArCa քարտապանները կարող են օգտվել 2% քեշբեքից։
Կոնվերս Բանկի հաճախորդների համար այս առաջարկը ստանում է լրացուցիչ արժեք, երբ այն համադրվում է C360 փաթեթների հնարավորությունների հետ։


Ինչպե՞ս օգտվել առաջարկից

 

  • Converse Mobile հավելվածով ակտիվացրեք Ձեզ հարմար C360 փաթեթը
  • Սկսած Neo Light և Neo փաթեթներից ակտիվացրեք նոր Arca քարտ կամ ներառեք Ձեր գործող քարտը փաթեթի մեջ որպես հիմնական քարտ
  • Կատարեք ամենօրյա անկանխիկ գնումներ Հայաստանում և ստացեք 2% քեշբեք

C360-ով ստացեք ավելին


C360 փաթեթների շրջանակում Բանկի հաճախորդներն օգտվում են մի շարք այլ առավելություններից՝

  • կանխիկացում ՀՀ տարածքի բոլոր բանկոմատներում 0% միջնորդավճարով,
  • կուտակային հաշիվներ՝ մինչև 4,25% եկամտաբերությամբ,
  • վարկային սահմանաչափի հնարավորություն,
  • անվճար ծանուցումներ և SMS-ներ,
  • ճամփորդական բազմաթիվ արտոնություններ Ultra և ավելի բարձր դասի փաթեթներով,
  • միջազգային փոխանցումներ՝ 0% միջնորդավճարով և այլ ծառայություններ, որոնք ապահովում են համապարփակ բանկինգի փորձառություն։

Երբ ամենօրյա վճարումները սկսում են աշխատել Ձեր օգտին

C360-ով ArCa քարտը դառնում է ոչ միայն վճարման միջոց, այլև ֆինանսական լուծումների ամբողջություն։
Վճարեք ինչպես միշտ, ստացեք ավելին՝ C360-ով։