Հնարավոր է այն ամենը, ինչին հավատում եք
Նոր տարի, նոր երազանքներ. Snap և ցանկությունդ կատարված է
Մեր նպատակներն ու ցանկություններն իրագործելու ճանապարհին փորձում ենք բացահայտել նոր հնարավորություններ: Տարվա ավարտն ամենատրամադրող ժամանակահատվածն է ձախողումներից դասեր քաղելու, հաջողությունների վրա կենտրոնանալու, նոր նպատակներ սահմանելու համար: Չէ որ մենք ենք որոշում այն իրականությունը, որը շրջապատում է մեզ:
Նպատակների իրականացման ճանապարհին հաճախ հետ քայլ ենք անում ոչ թե ֆինանսական խնդիրների կամ անհրաժեշտ խնայողությունների բացակայության պատճառով, այլ ցանկության կամ մոտիվացիայի պակասից: Յուրաքանչյուր ցանկություն հնարավոր է վերածել ռացիոնալ նպատակի, եթե հավատում ենք դրա իրականացմանը:
Ցանկությունների ու նպատակների շարքը կարող է շատ բազմազան լինել՝ սկսած նոր մասնագիտություն ձեռք բերելուց մինչև բիզնես սկսելու մտադրություն, ամանորյա նվերների նախապատրաստությունից մինչև անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելը: Իսկ գուցե նոր սմարթֆոն ձեռք բերելու կամ Ամանորին ընտանիքի հետ ճամփորդելու ժամանակն է: Սա այն դեպքն է, երբ բյուջեի անգամ ամենախելամիտ պլանավորումը կարող է չփրկել:
Պետք չէ խուճապի մատնվել. Ամանորը ընտանեկան ջերմության, բարձր տրամադրության, դրական էմոցիաների, անակնկալների ու նոր հնարավորությունների մասին է: Սա է պատճառը, որ այս անգամ որոշել ենք պատմել ամանորյա հոգսերը հաճելի պարտականությունների վերածելու պարզ տարբերակի մասին: Համաձայնեք, որ ընթացիկ ծախսերի ու տոնական եռուզեռի մասին անհանգստանալուց ավելի կարևոր է մտածել ընտանիքի անդամների հետ ժամանցը պլանավորելու, սիրելիներին անակնկալներ մատուցելու, միմյանց ջերմություն փոխանցելու և Ամանորը իսկական տոնի վերածելու մասին:
Ուզում ենք ուղղորդել Ձեզ այնտեղ, որտեղ ցանկություններն իրականանում են ձայնի արագությամբ՝ առանց խոչընդոտների ու դժվարությունների: Ուսումնասիրելով ամենաբազմազան առաջարկները՝ Ձեզ համար մշակել ենք ամենաարագ, ամենապարզ տարբերակը՝ Snap-ը:
Snap – վարկ՝ ձայնի արագությամբ
Այս վարկատեսակով ցանկացած նախատեսված, նույնիսկ չնախատեսված ծրագրերն իրագործելի են՝ հաշվի առնելով․
Վարկի հաստատման արագությունը
Մրցունակ պայմանները
Converse Mobile-ով վարկավորման հնարավորությունը՝ աշխարհի ցանկացած կետից, 24/7 ռեժիմով` (mobile download link)
Snap, և ցանկությունդ կատարված է
Ֆինանսավորումը տրամադրվում է 50.000 - 10.000.000 ՀՀ դրամի շրջանակում, 3 տարի ժամկետով՝ առանց գրավի և երաշխավորների պահանջի, առանց հավելյալ սպասարկման վճարների (վարկավորման մանրամասներ): Կախված առաջնահերթություններից՝ Snap-ը լուծում է սպառողական ամենատարբեր խնդիրներ՝ կենցաղային կարիքներից մինչև համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային կահույքի վերանորոգումից մինչև նոր մեքենա կամ պարզապես ընկերներով shopping: Եթե Converse Mobile օգտատեր եք, դիմեք վարկավորման համար՝ հետևելով հավելվածում մի քանի պարզ քայլերի՝
+ նշանի տակ գտեք Snap-ը
Լրացրեք հայտը
Ստացեք վարկ` Snap ձայնի արագությամբ
Ներբեռնեք հավելվածը։
Վարկավորման գործընթացը հնարավորինս պարզեցված է, վարկը հաստատվում է 1-2 րոպեի ընթացքում:
Առօրյա խնդիրները միշտ ժամանակավոր են ու լուծելի: Վայելեք ամանորյա տրամադրությունը, սիրելիներին անակնկալներ մատուցելու հաճույքը, հավատացեք Նոր տարվա հրաշքին. հնարավոր է այն ամենը, ինչին հավատում եք: