Skip to content

ՎԶԵԲ արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ մրցունակության ծրագիր

Զարգացրեք Ձեր բիզնեսը և ստացեք մինչև 35% cashback

Մինչև 35% քեշբեք և նոր վարկային հնարավորություններ ՓՄՁ-ների համար Կոնվերս Բանկից

Կոնվերս Բանկը ներդրել է նոր վարկային պրոդուկտ EU4Business SME Competitiveness and Inclusion Programme in Eastern Partnership ծրագրի շրջանակում՝ աջակցելու Հայաստանում գործող փոքր ու միջին բիզնեսներին։

Առաջարկը հասանելի է ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց։

Ծրագրի առավելությունները՝

  • Վարկային ֆինանսավորում՝ մինչև 1.3 մլրդ ՀՀ դրամ
  • Մարման ժամկետ՝ մինչև 84 ամիս
  • Ֆինանսական խրախուսում՝ քեշբեք

 

Ֆինանսավորման նպատակներ՝

  • Հիմնական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռքբերում,
  • Ծառայությունների ոլորտի այն ընկերությունների ֆինանսավորում, որոնց գործունեության բնույթը թույլ է տալիս արտահանել
  • Շինարարական աշխատանքներ (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)

Հատկապես խրախուսվում է ԵՄ սերտիֆիկացված սարքավորումների ձեռքբերումը՝ ապահովելով բարձր արդյունավետություն, բնապահպանական ստանդարտներ և բիզնեսի մրցունակության աճ։

Այս ծրագիրը միավորում է բիզնեսի զարգացումը և կանաչ տեխնոլոգիաների ներդրումը, աջակցելով կայուն զարգացման օրակարգին Հայաստանում։