Payoneer-ն արդեն Converse Mobile-ում է
Ոլորտի համաշխարհային առաջատարներից Payoneer միջազգային համակարգով փոխանցումներն արդեն հասանելի են Converse Mobile-ում:
Կոնվերս Բանկը՝ Payoneer-ի հետ համագործակցությամբ զգալիորեն ընդլայնում է արտերկրից ստացվող գումարների հասանելիությունը ինֆլյուանսով/ֆրիլանսով զբաղվող հաճախորդների համար:
Ոլորտի համաշխարհային առաջատարներից Payoneer միջազգային համակարգով փոխանցումներն արդեն հասանելի են Converse Mobile-ում:
Կոնվերս Բանկը՝ Payoneer-ի հետ համագործակցությամբ զգալիորեն ընդլայնում է արտերկրից ստացվող գումարների հասանելիությունը ինֆլյուանսով/ֆրիլանսով զբաղվող հաճախորդների համար:
Ի՞նչ է Payoneer
Payoneer-ը միջազգային վճարային համակարգ է, որը մեծապես օգտագործվում է էլեկտրոնային առևտրում, ինչպես նաև իր պարզության և հարմարավետության շնորհիվ դարձել է ֆինանսների կառավարման առաջին նախընտրության հարթակ ֆրիլանս մասնագետների համար:
Ինչո՞ւ Payoneer
Սա համակարգ է, որը չի ճանաչում սահմաններ և պարզ գործիք է, որով հնարավոր է մեկ հարթակում դոլարային և դրամային արժույթներով փոխանցումներ ստանալ:
Այսօր աշխատել կարելի է հեռահար, կարելի է համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ՝ ստանալով եկամուտ տարբեր արժույթներով՝ ԱՄՆ դոլար, Եվրո:
Payoneer-ը պարզ է ու հարմարավետ, դրանում ֆինանսական միջոցները՝ միշտ հասանելի։
Ի՞նչ ենք առաջարկում
Մոբայլ հավելվածում ակտիվացնելով Payoneer-ը՝ մի քանի պարզ գործողությամբ հեշտությամբ կարելի է տնօրինել փոխանցումները:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը Payoneer-ի հաշիվը կցել Converse Mobile հավելվածին կամ այն ակտիվացնել հավելվածով ու ֆինանսները փոխանցել դրամային հաշվին:
Ինչպես գրանցվել կամ կցել հաշիվը Converse Mobile-ում, կարող եք տեսնել հոլովակում.
Եվ վե՞րջ
Առաջին հայացքից՝ այո: Սակայն եթե մտածե՞նք… Ընդամենը մեկ գործիքի ավելացմամբ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվելու արտերկրից ստացված եկամուտերի տնօրինման ամենապարզ, հեշտ, արագ ու անվտանգ տարբերակից և բանկային գործառնությունների ընդգրկուն գործիքակազմից:
Մենք ձգտում ենք, որ մեր յուրաքանչյուր հաճախորդ կարողանա լիովին օգտվել ժամանակակից թվային աշխարհի հնարավորություններից: